Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 15-ին, ժամը 12.32-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում, Արթիկ քաղաքի «էկո» տաքսի ծառայությանը պատկանող «Վազ 2107» մակնիշի Տ 4795 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ուղեւոր Գոռ Աթոյանը (մոտ 55 տ.) տեղում զոհվել է, իսկ վարորդ 51-ամյա  ծնված Ա. Մողրովյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի բ/կ:

Հրշեջ- փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենան եւ Գ.Աթոյանի դին: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: