Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այս տարի չի պատրաստվում հրաժեշտ տալ իր զբաղեցրած պաշտոնին:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով՝ նմանօրինակ տեղեկությունները անհեթեթություններ են:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այս տարի հրաժեշտ կտա իր պաշտոնին: Սեպտեմբերին կլրանա նրա պաշտոնավարման 6-ամյա ժամկետը, որից հետո ԱԺ-ն ՀՀ նախագահի առաջարկությամբ նոր դատախազ է նշանակելու: Գրել էր նաեւ, որ ըստ իր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում Աղվան Հովսեփյանին կրկին այդ պաշտոնում տեսնել, բայց դեռ որոշված չէ, թե ով է նրան փոխարինելու: «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների պնդմամբ՝ այդ հարցին նախատեսված է անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո: ԱԺ-ն Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազ է նշանակել 2007թ. սեպտեմբերի 13-ին: