Երեւանում սկսվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների եռօրյա սեմինարը, որի նպատակն ընտրությունների արդյունքում հնարավոր խախտումների առնչությամբ գործերը քննելու հմտությունների բարելավումն է:
Դասընթացը կազմակերպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ։ Այն կանցկացվի ԵՄ ֆինանսական համագործակցությամբ։ Դասընթացին կմասնակցեն մոտ 60 փաստաբաններ եւ դատախազներ։
Դասընթացների մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են Հայաստանի ԿԸՀ-ի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի գրասենյակների, իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ Ընտրությունների արդյունքում հնարավոր խախտումների հետ կապված գործերի վերահսկման համար Գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ։





























