Թուրքիայի Իզմիթ քաղաքի շրջաններից մեկում 30-ամյա Ռամազան Գենիշն սպանել է իր 3 երեխաներին եւ կնոջը։
Թուրքական Milliyet-ի փոխամցմամբ՝ սարսափելի դեպքի մասին հայտնի է դարձել, երբ ընտանիքի երեխաներից 7-ամյա Գյոքդենիզը դպրոց չի հաճախել եւ ուսուցիչները հետաքրքրվել են նրանով։ Դպրոց չհաճախող երեխայի տուն մեկնածները սարսափելի տեսարանի են հանդիպել՝ սպանված հայտնաբերելով 25-ամյա մորը, նորածին, 5 եւ 7 տարեկան երեխաներին։
Սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն սկսել է հորը փնտրել։ Հայտնաբերելով հորը՝ ոստիկաններին շոկի մեջ է գցել նրա խոստովանությունը։ Ըստ Ռամազան Գեմիշի պատմածների, նա բանկից վարկով գումար է վերցրել եւ չի կարողացել տալ՝ ընկնելով հոգեկան ծանր ապրումների մեջ, իսկ դեպքի օրը իրեն կորցրած խեղդել է կնոջը, 45 օրական երեխային եւ սենյակում քնած 5 եւ 7 տարեկան մյուս երեխաներին։ Նա պնդել է, թե այդ դեպքից հետո ինքնասպանության համար մկնդեղ է խմել, սակայն չի մահացել։





























