Նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտին անհրաժեշտ է նոր մոդելավորում: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա, սակայն, դժվարացավ ասել, թե հաջորդ նախագահական ընտրություններում ինչ թեկնածուներ ի հայտ կգան: Նրա խոսքով, եթե քաղաքական դաշտը այնպիսին էր, ինչպիսին կար, ապա նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտ ինչպիսին կար, այդպիսին պետք է չլինի:

Լրագրողի դիտարկմանը, թե Հմայակ Հավհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ն վախեցրել է Գագիկ Ծառուկյանին եւ մյուս թեկնածուներին, որ չեն առաջադրվել, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Հմայակ Հովհաննիսյանը»:

Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը հերթական անգամ պետք է դառնա երկրի նախագահ, երբ մի շարք չլուծված խնդիրներ կան, Սահակյանը պատասխանեց. «Մենք չենք ասում, որ մենք շատ լավն ենք, բայց մեզանից լավը չկա»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am