Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Աբաջյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացա սիրված դերասան եւ ասմունքող, հայ թատրոնի եւ կինոյի անվանի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին:

Իր արվեստի բազմահազար երկրպագուների համար նա եղավ եւ մնալու է որպես ինքնատիպ դերասան եւ հայ պոեզիայի յուրօրինակ մեկնաբան:

Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Աբաջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստը գնահատող թատերասեր հասարակայնությանը»: