Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված օպերատիվ բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին տեղեկություններ ստացվեցին, որ Մրգավան գյուղի գերեզմանոցին կից արտեզյան ջրերի մոտ հրթիռներ են դրված:

Շտապ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց 4 հատ` 68 սմ երկարությամբ  եւ մեկ` 28 սմ երկարությամբ հրթիռի նմանվող ականներ:

Հայտնաբերվածը վնասազերծման եւ տեղափոխելու նպատակով հանձնվեց ԱԻՆ Արարատի մարզի փրկարար ծառայության աշխատակիցներին:

Զինամթերքը կամավոր հանձնողի ինքնությունը ճշտվել է:

Կատարվում է քննություն:

Ոստիկանության լրատվության վարչությունը հերթական անգամ զգուշացնում է` ապօրինի զենք-զինամթեք ունեցողներին` Ձեր եւ ձեր ընտանիքի անդամների անվտանգությունից ելնելով` ինքնակամ հանձնեք վտանգավոր պահուստը: Այդ դեպքում ոչ միայն կազատվեք քրեական պատասխանատվությունից, այլեւ զերծ կմնաք ողբերգական պատահարներից: