ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության շրջանում դեսպան Անջեյ Կասպրշիկը կշարունակի կատարել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պարտականությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Դեսպան Անջեյ Կասպրշիկը այդ պարտկանությունները կատարում է 1997 թվականի հունվարից: Մանդատի շրջանակներում, նա ի թիվս այլոց, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կողմերի կողմից հրադադարի ռեժիմը պահպանման դիտարկում է անցկացնում: