«Եվրատեսիլ- 2012» երգի մրցույթի կազմակերպումը Ադրբեջանի համար մամուլում դրական արձագանքներ չապահովեց, սակայն 2013 թ-ն ավելի վատ է խոստանում լինել: Այդ մասին նշվում է ամերիկյան «The National Interest» ամսագրում հրապարկված հոդվածում, որի հեղինակը Իլան Գրինբերգն է:
Ըստ հեղինակի` նավթային ոլորտում տհաճությունները, սպասվող նախագահական ընտրությունները, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր սրումը իսկական մարտահրավեր կարող են լինել Ադրբեջանի կառավարող վերնախավի համար:
Հոդվածում ներկայացվում են նավթարդյունահանման ծավալների վերաբերյալ վերջին ցուցանիշները, որոնք 2012 թ. նվազել են 7.35%-ով` նախորդ տարվա համեմատ: Այս տարի Ադրբեջանի պետական հիմնադրամի դեֆիցիտը կհաշվվի միլիարդ դոլարներով, ինչը լուրջ խնդիր կդառնա կառավարության համար, որի բյուջեի 60%-ը կախված է նշված հիմնադրամից:
Հեղինակը հիշեցնում է Տնտեսական եւ սոցիալական զարգացման ադրբեջանական կենտրոնի հետազոտության արդյունքները, ըստ որի «Ադրբեջանի նավթային բումը կավարտվի մի քանի տարի հետո»:
Չնայած այն բանին, որ ոչ չի կասկածում Ալիեւի հաղթանակին, առաջիկա ընտորութունները եւս խնդիր կդառնան: Դրանք ավելի շատ կլուսաբանվեն մամուլում, քան նախորդ ընտրությունները:
«Քաղաքական անկայունությունը նույնպես զսպող գործոն չի հանդիսանում նաեւ հարեւան Հայաստանի հետ սառը պատերազմի ակտիվացման համար: Հայաստանում նախագահական ընտրությունները, հավանաբար, կխոչընդոտեն երկու կողմերի միջեւ բարձր մակարդակով հանդիպումների անցկացմանը եւ միայն կավելացնի հակամարության հարցում անհանգստությունը»,-կարծում է Գրինբիրգը` կրկին ընդգծելով, որ Ադրբեջանին դժվար ժամանակներ են սպասում:





























