«168 ժամ» թերթի տեղեկություններով, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռեւս պաշտոնավարման շրջանում՝ 2007 թվականի ապրիլի 2-ին, իր դեմ կատարված մահափորձից հետո՝ 2009 թվականին, Փարիզում վիրահատության է ենթարկվել, սակայն մինչեւ օրս չի վճարել դրա ծախսերը, որոնք կազմել են մոտ 60 հազար եվրո:

«Բանն այն է, որ ֆրանսիական օրենսդրության համաձայն, եթե որեւէ օտարերկրացի այդ երկրի տարածքում բուժման կարիք է զգում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն՝ դրա դիմաց վճարումը հետագայում կատարելու պայմանով: Եթե տվյալ անձը չի վճարում դրա դիմաց, ապա «հաշիվը» ներկայացվում է Ֆրանսիայում տվյալ երկրի դեսպանատանը:

Մեր տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի վիրահատության ծախսերի «հաշիվը» ներկայացվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը, որը մինչ օրս փորձում է առանց աղմուկ բարձրացնելու՝ Գյումրիի նախկին քաղաքապետից ստանալ այդ գումարը, սակայն վերջինս հրաժարվում է վճարել: Մեր թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով այս տեղեկությունները, Վարդան Ղուկասյանն ընդամենն ասել է. «Փողոցային խոսակցություններին չեմ ուզում պատասխանել»»,- գրում է «168 ժամը»: