Չեչնիայի Ուրուս-Մարտանի շրջանում գրոհայինների դեմ պայքարում Ռուսաստանի ՆԳՆ հինգ զինծառայող է զոհվել։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», փոխհրաձգության արդյունքում եւս վեց զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Չեչնիայի իրավապահ մարմինների տվյալներով, գրոհայինների խմբում 15 մարդ է եղել։
Խումբը հայտնաբերվել է փետրվարի 4-ին, եւ հանձնվելու կոչերին ի պատասխան կրակ է բացել, ինչի արդյունքում հինգ զինծառայողներ զոհվել են։ Գրոհայիններն այնուհետեւ փորձել են ճեղքել շղթան, ինչը բերել է երկրորդ մարտին։
Նրանց դեմ նաեւ հրետանային կրակ է բացվել։ Գրոհայինների կորուստների մասին ոչինչ չի հայտնվում, հայտնում է Lenta.ru-ն։




























