Համանուն ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար, մի շարք սերիալներում նկարահանվող Արտաշես Ալեքսանյանը վթարի չի ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Արտաշես Ալեքսանյանը:

«Էսօր պանիխիդաս է, վաղը` թաղումս»,- ասաց նա:

Նա մանրամասնեց, որ այսօր` հունվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսից ուշանալու պատճառը ոչ թե իր վթարի ենթարկվելն էր, այլ պարզապես գնացել էր ընկերոջը օգնության: «Ընկերս երեխայի հետ ճանապարհով ակը վրայից թռել էր, պոկվել էր, գնացի ակը տվեցի, եկա»,- ասաց Արտաշես Ալեքսանյանը: Դերասանը նշեց, որ ընկերոջ եւ նրա ընտանիքի անդամների հետ ամեն ինչ լավ է, իսկ ընկերն էլ «հայտնի հայ է», սակայն չբացահայտեց, թե ով է:

Նշենք, որ այսօր` հունվարի 24-ին, պետք էր կայանար ռեժիսոր Արշակ Զաքարյանի եւ Գարեգին Նժդեհ ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանի ասուլիսը: Դերասանը ավելի քան 30 րոպե ուշացել էր ասուլիսից, այնուհետեւ հեռախոսով պարզաբանել էր, թե պատահար է եղել, ինչի հետեւանքով էլ թյուրիմացություն էր եղել: