Հունվարի 23-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Մերսեդես E-200» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան Ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Մերսեդես E-200»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: