Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»  (CHP) կուսակցության ներսում հերթական ռասիստական հայտարություն է հնչել, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի խորհրդարանում Իզմիրից ընտրված CHP-ի պատգամավոր Բիրգյուլ Այման Գյուլերը հայտարարել է, թե քրդերը չեն կարող թուրքի հետ հավասար լինել։ Այս հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել թե կուսակցության ներսում, թե ողջ քաղաքական դաշտում։

Հայտարարությունից հետո կուսակցությունից հրաժարական է տվել Ադըյամանից ընտրված պատգամավոր Սալիհ Ֆըրաթը, իսկ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ իմանալով հայտարարության մասին՝ ասել է. «Մի թե՞ նման բան է ասել»։