Միկրոէլեկտրոնիկայի 8-րդ միջազգային օլիմպիադայում օտարերկրյա մասնակիցների թիվը կաճի; Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նրա խոսքով՝ այս տարի առաջին անգամ հայտեր են ստացվել Վրաստանից, Իսպանիայից, Չիլիից, Արգենտինայից, Բրազիլիայից:
Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադաներ Հայաստանում անց են կացվում 2006 թվականից: 2009 թ. օլիմպիադան դարձամ միջազգային՝ հյուրընկալելով մասնակիցներ Ռուսաստանից եւ Ուկրաինաից; Վերջին օլիմպիադայի ժամանակ մասնակցել են 12 երկրների մոտ 410 ներկայացուցիչ:
Օլիմպիադան ընթանում է 2 փուլով: Առաջին փուլն անցկացվում է մասնակից բոլոր երկրներում միաժամանակ՝ ստուգարքի ձեւով: Վերջնական փուլն անցկացվում է Հայաստանում՝ բոլոր երկրների լավագույն մասնակիցների միջեւ:
Օլիմպիադան անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո: Օլիմպիադայի հովանավորն ու գլխավոր կազմակերպիչը «Սինոփսիս Արմենիա»-ն է: Գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:





























