Առաջիկա կես ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը, NEWS.am-ին հայտնել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ նշելով, որ Չախալյանը դուրս կգաՎրաստանի խորհրդարանի հայտարարած համաներման շրջանակում: Ըստ Թորոսյանի՝ այս պահին Չախալյանի մտերիմներն ու հարազատները ՔԿՀ-ի շենքի մոտ նրան են սպասում:
Նշենք, Վահագն Չախալյանը բանտում մնացել է հինգ տարի: Նրան կալանավորել էին 2008թ. հուլիսի 21-ին, 2009թ. ապրիլի 7-ին 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ «Հանրային կարգը խախտող միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» եւ «զենք պահելու» համար:





























