Վրաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել արգելքը, ըստ որի «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը չէր կարող հատել Վրաստանի սահմանը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Թորոսյանը, Վրաստանի իշխանությունների որոշմամբ արգելքը հանվել է: «Համաձայն կիսապաշտոնական ձեւակերպման ես վտանգ էի ներկայացնում Վրաստանի ազգային անվտանգության համար: Արգելքն այն պատճառով էր, իբր ես վիրավորել եմ Վրաստանի իշխանություններին: Արգելքի պաշտոնական ձեւակերպում ես չեմ ստացել»: