Հայաստանի նախագահի 2013թ. հունվարի 24-ի հրամանագրով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության փոխանցմամբ, 31-ամյա Վ.Մկրտչյանը ծնվել է Երեւանում, սովորել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ամուսնացած է եւ ունի 3 երեխա։ Ունի աշխատանքային 9 տարվա ստաժ։

Տեղեկություններ աշխատանքի մասին

29.05.2003թ.- 22.07.2004թ. Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ստաժոր-քննիչ

22.07.2004թ.- 28.07.2005թ. Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ

28.07.2005թ.- 18.01.2007թ. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննիչ

18.01.2007թ.- 01.10.2007թ. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ

01.10.2007թ.-18.01.2008թ. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ

21.01.2008թ.- առ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչ։