Հունվարի 26-ին Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվեն Սուրբ Սարգիս Զորավարի մասունքները: Հունվարի 26-ին՝ ժ. 10.30-ից, Սուրբ Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին և հայցել սրբի բարեխոսությունը:

Հունվարի 26-ին` ժ. 11.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

Հունվարի 26-ին` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ  թեմի Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն: