Ստամբուլում հունվարի 25-ի առավոտյան ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների գործողությունների արդյուքնում ձերբակալվել են թուրքական շոու բիզնեսի մոտ 40 հայտնի անուններ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունըփողոցային մի թմրավաճառի ձերբակալելու եւ հարցաքննելուց հետո սկսել է հետեւել հայտնի երգիչների եւ դերասանների։ Եւ հունվարի 25-ի առավոտյան համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալվել են «Միսս Թուրքիա-2011»-ի երկրոդ տեղը զբաղեցրած Գիզեմ Քարաջան, հայտնի երգիչ Ջենք Էրենը, Չաղաթայ Ուլուսոյ, Ջեմալ Ունալը եւ մի շարք հայտնի դերասաններ թվով մոտ 40 հոգի։
Ձերբակալվածներին հետազոտության համար ուղարկել են կլինիկա, որից հետո հարցաքննության համար տեղափոխել են ոստիկանության բաժանմունք։




























