Ըստ թերթի ունեցած տվյալների, ՀՀԿ-ի փորձառու էլիտան համարում է, որ Սերժ Սարգսյանը ընտրությունների հետ կապված մեծ հաշվով միայն երկու գլխացավանք ունի: Առաջինը. ինչպես անել, որ ժողովուրդը մասնակցի ընտրություններին: Վտանգ կա, որ համատարած անտարբերության մթնոլորտում ընտրողների 20-25%-ը հազիվ թե մասնակցի:

Երկրորդ գլխացավանքն ավելի լուրջ է. հնարավոր է, որ սովորույթի համաձայն տեղական իշխանիկները Պապից ավելի կաթոլիկ երեւալու համար նորից թվեր նկարեն ու Ս. Սարգսյանի ձայները գերազանցեն 80%-ը, որը խայտառակություն կլինի: Երեւի թե վերջին պահին «հանձնարարվի» այնպես անել, որ 65%-ը չանցնի: Բայց այս դեպքում էլ ինչպես ձայներ ավելացնել Րաֆֆիի, Բագրատյանի, Հայրիկյանի օգտին: Բարդ հարց է, բայց՝ լուծելի: