Երեկ պարզվել է, որ Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններից միայն երեքն են բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու համար հայտ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Դրանք են՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը։ «Ժառանգությունը» նշանակում չի կատարել 65 ՏԸՀ-ում, ՀՅԴ-ն՝ 51-ում, ՀԱԿ-ը՝ 457-ում։ ՏԸՀ-ներում նշանակվել է 15 հազար 331 անդամ, գերակշիռ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից»,- գրում է «Հայկական ժամանակը»։