ՀԱԿ Տավուշի մարզային կառույցի համակարգող Արթուր Աթաբեկյանը երեկ պատասխանելով «168 ժամ» թերթի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է ինքը խախտում ՀԱԿ-ի ընտրություններին չմասնակցելու որոշումը՝ մասնակցելով «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի նախընտրական քարոզարշավին, պատասխանել է, որ ինքը նախ՝ մարդ է, հետո՝ կուսակցական:

«Փաստորեն, ՀԱԿ-ում չեն կատարում կայացրած քաղաքական որոշումները: ՀԱԿ անդամների մեծամասնությունն աշխատել եւ որոշակի պաշտոններ է զբաղեցրել ՀՀՇ իշխանության տարիներին, եւ հիմա նրանք անմարդկային եւ նույնիսկ անբարոյական են համարում չմասնակցել ընտրություններին, երբ դրանցում առաջադրված է թեկնածու, ում հետ իրենք ժամանակին աշխատել են, երբ Բագրատյանը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, եւ մի մարդ, ում հետ վերջին վեց տարիների ընթացքում եղել են բարիկադի մի կողմում՝ պայքարելով իշխանության դեմ: Այդ մարդիկ հասկանում են, որ ՀԱԿ-ը սխալ որոշում է կայացրել, եւ իրենց այդ քայլով նրանք, ըստ էության, անվավեր են ճանաչում ՀԱԿ քաղխորհրդի ընտրություններին չմասնակցելու որոշումը»,- գրում է «168 ժամը»: