Տրանսկովկասյան մայրուղին, որը Ռուսաստանը կապում է Հարավային Օսիային, ձնահոսքի հավանականության պատճառով հունվարի 26-ի գիշերվա ժամը   01.30-ից փակ է  ավտոմեքենաների համար։

Երթեւեկությունը, մինչեւ հատուկ կարգադրություն ստանալը, փակ է երկու կողմից՝ Բուրոն բնակավայրից մինչեւ Ռուսական թունել ընկած հատվածում։

Ռուսաստանի ԱԻՆ-ը  հայտնում է նաեւ Վրաստանի տարածքում տեղացող ձյան եւ եղանակային պայմանների վատթարացման պատճառով Ռազմավիրական ճանապարհի փակվելու մասին, որը Հարավային Օսիան կապում է Վրաստանի հետ։

Մայրուղում տրանսպորտի երթեւեկությունը փակ է այսօրվա ժամը 7.30-ից։ Երթեւեկությունը փակ կլինի մինչեւ հատուկ կարգադրության ստացվելը, հայտնում է Հարավային Օսիայի ԱԻՆ-ը։