Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում իրավիճակը տարեսկզբից չի փոխվել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
«Լարվածությունը մշտական է, հատկապես որոշակի աշխուժացում է նկատվում օդում` Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման մտադրությամբ պայմանավորված», - նշել է Մովսես Հակոբյանը:
Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ Ղարաբաղի ԶՈՒ-ն պատրաստ է պատասխանել ցանկացած ոտնձգության: «Իրավիճակը վերահսկելի է: Անկասկած, ԶՈՒ-ն պատվով է կատարում առաջադրված բոլոր խնդիրները», - ընդգծել է Մովսես Հակոբյանը:
Օդանավակայանի շահագործման ԼՂՀ-ի մտադրություններն Ադրբեջանի ոչ միանշանակ արձագանքն են հարուցել: Չսահմանափակվելով քաղաքացիական ինքնաթիռները կործանելու սպառնալիքներով` Ադրբեջանի իշխանություններն այդ սպառնալիքների իրականացման «օրենսդրական հիմք» են ստեղծել:





























