ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում, որեւէ թեկնածուի քաղաքականապես չի սատարելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ  Շահնազարյանը:

Հարցին, թե գնալո՞ւ է ընտրության եւ ո՞ւմ օգտին է քվեարկելու,  Շահնազարյանն ասաց, որ գնալու եւ քվեարկելու է «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հարանտ Բագրատյանի  օգտին: