ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնումէ, որ հունվարի 28-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք–Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` փակ է նաեւ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: