Քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանությամբ քրեական  հեղաշրջման նոր փուլ է սկսվել: Ինչու են XXI դարում կիսագրագետ  հանցագործները նախկինի պես վճռում տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր: Այդ հարցը հռետորական է, քանի որ քրեական աշխարհը վաղուց է միախառնվել  իշխանական վերնախավին, գրում է «Նովայա գազետան»:

Թերթը պարզել է, թե ինչպես է Դեդ Հասանը ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի հիմնի հեղինակ Սերգեյ Միխալկովի օգնությամբ հաստատվել Պովարսկայա փողոցի Գրողների տանը:

Ասլան Ուսոյանի սպանությունից հետո աղմուկ է բարձրացել Գրողների միջազգային միությունում: Դեդ Հասանին կրակել էին  Պովարսկայա փողոցի Գրողների տանը գտվող սեփական «գրասենյակի» դիմաց (հայտնի է որպես Ռոմանովների տուն): 2005թ. Գրողների միության նախկին նախագահ Սերգեյ Միխալկովը «Ժողովուրդների բարեկամություն» թերթի խմբագրությանը հանել էր այնտեղից եւ շենքը վարձակալության հանձնել քրեական հեղինակությանը: Թե Հասանի օրոք այստեղ ինչ  «ստեղծագործական կյանք» էր զարգանում, պատմել է ոստիկանության աշխատակիցը. «Մի անգամ արտասահմանյան  երկու մեքենա են եկել Դեդ Հասանը մոտեցել է, բացել են բեռնախցիկը, եւ Հասանը սկսել է ինչ-որ բան խոսել: Հետագայում պարզվել է, որ բեռնախցիկում Տուլայից մի գործարար է եղել, որին հետո խեղդամահ էին արել:

«Նովայա գազետայի» տնօրինման  տակ է հայտնվել Միխալկովի եւ Ուսոյանի վստահված անձ, «Ստարի ֆաետոն»-ի (ռեստորան) գլխավոր տնօրեն  Ավետիս Թութունջյանի միջեւ ստորագրված վարձակալման պայմանագրի  պատճենը: Ըստ պայմանագրի` 1 քմ-ի դիմաց Թութունջյանը ամեն տարի վճարել է 80 դոլար, այն դեպքում, երբ մայրաքաղաքի այդ վայրում 1քմ-ն արժե 500-800 դոլար: