Ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկին որոշ քաղաքական ուժերին մեղադրել է իր` Կամբոջայում բանտարկության համար: Աղմուկ բարձրացրած գործարարը բաց նամակ է գրել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարին, որտեղ ասվել է, որ Մոսկվայից որոշ հետաքրքրված անձինք «մեծ փողեր են վճարել» նրան «3 տարի երկարաձգման հավանականությամբ» բանտ նստացնելու համար:

Բացի այդ, ռուս գործարարի խոսքով` նրան, Ալեքսանդր Կարաչինկիին եւ Կոստանտին Բագլային, որոնք եւս ազատազրկվել են, ստիպել են լռել` «այդ ժամանակ  գուցե ամեն ինչ լավ կամ վատ լինի»:

Պոլոնսկին նաեւ մատնացույց է արել «ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներից մեկուսացված լինելը», «հոգեբանական ճնշումներ գործադրելը» եւ «ՌԴ եւ այլ երկրներում բիզնես գործընթացի կառավարման լրիվ արգելափակված լինելը» որպես իր եւ իր ընկերների դրւթյունն ազատազրկման մեջ վատթարացնող գործոններ:

Գործարարը խնդրել է Լավրովին իրադրության շուտափույթ պարզաբանում: Միլիոնատերը նաեւ պնդել է, որ չնայած առողջության հետ կաված խնդիրներին, որոնք առաջացել են բանտում, ռուսական պատվիրակությունից իրեն բժիշկ  չեն տրամադրել: