«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից լավ է շախմատ խաղում եւ կարծում է, որ հաստատ կհաղթի: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Հարությունյանը:

Նա կարծում է, որ Սերժ Սարգսյանին մատ է արել`առաջադրվելով եւ ինքնաբացարկի մասին հայտնելով: Նա այս անգամ եւս շեշտեց, որ նախագահի թեկնածուներին մեկին  խոստացել են երկրորդ տեղ, մյուսին՝ ԿԲ նախագահի պաշտոնը, երրորդ թեկնածուն, որի մասին ինքը լավ կարծիք ունի, շատ բան կկորցնի,  դեռ գործարքի չի գնացել, իսկ չորրորդը երբեք 5 տոկոսը չի հաղթահարել, հիմա ուզում է ցույց տալ, որ կարող է: Ինչ վերաբերում է իրեն, ապա, իր իսկ խոսքով, ի տարբերություն 2011 թվականի, որ մանդատ էին խոստացելմ այժմ ոչինչ չեն խոստացել, որովհետեւ համոզված են, որ կմերժի: Նախագահի թեկնածուն կարծիք հայտնեց, որ «իշխանությունները գիտեն ում ինչ առաջարկել, եւ ումից ինչ ուզել»: Նախագահի թեկնածուն ընտրողների հետ հանդիպում նախատեսում է, բայց թե երբ` հայտնի չէ:

Ի դեպ, փետրվարի 8-ին իր թեկնածությունը հանելու պատրաստակամություն հայտնած նախագահի թեկնածուն հայտարարել է, որ փետրվարի 18-ին` իր ծննդյան օրը, չի գնալու քվեարկության եւ ընտրողներին էլ կոչ է անում բոյկոտել ընտրությունները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am