Այս գիշեր եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ: Առանձին վայրերում օդերեւութաբանները քամու ուժգնացում են կանխատեսում`մինչեւ 15-20 մ/վրկ.: Ճանապարհներին սպասվում է մերկասառույց, տեղ-տեղ` ձնաբուք եւ մառախուղ, օդի ջերմաստիճանը միջինը 3-5 աստիճանով կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով, Երեւանում այս գիշեր եւ վաղը ցերեկը սպասվում են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը օդի ջերմաստիճանը կլինի +1+3, ցերեկը`+2+4:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,

Կոտայքում. գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,

Գեղաքունիքում. գիշերը` -2-7, ցերեկը` 0-3,

Լոռիում.գիշերը` +2+5, ցերեկը` +3+6,

Տավուշում. գիշերը`  +3+8, ցերեկը`+7+11, 

Արագածոտնի լեռներում. գիշերը` -2-7, ցերեկը`– 0-3, 

Արագածոտնի նախալեռներում. գիշերը` 0+4, ցերեկը` +2+5, 

Արարատում. գիշերը`0+4, ցերեկը` +2+5,

Արմավիրում. գիշերը` 0+4, ցերեկը` +2+5,

Վայոց ձորի լեռներում. գիշերը` -2-7, ցերեկը` 0-3, 

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը` 0+4, ցերեկը` +2+5, 

Սյունիքի հովիտներում. գիշերը` +5+10, ցերեկը` +8+13, 

Սյունիքի նախահովիտներում. գիշերը` +3+8, ցերեկը`+6+9, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը` +3+8, ցերեկը` +8+13: