Ռուսաստանի Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինին փետրվարի 4-ին կտեղափոխեն Գերմանիայի Ախեն քաղաքի հիվանդանոց: Այդ մասին լրագրողներին հայտնել են բժշկական հաստատությունում, գրում է utro.ru-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին անհայտ անձը Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարի դեմքին ծծմբաթթվի լուծույթ էր լցրել:
Սերգեյին շտապ տեղափոխել էին Մոսկվայի թիվ 36 հիվանդանոց: Նա աչքերի վիրահատության էր ենթարկվել: Հունվարի 28-ին, ըստ սռողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Վլադիմիր Ներոյեւի, Ֆիլինի տեսողությունը մասնակի վերականգնվել է:





























