Փետրվարի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում գտնվող գազալցակայանի մոտ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «ԳԱԶ-31029»-ի վարորդը, 2 ուղեւորները, «ՎԱԶ-2121»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























