Փետրվարի 3-ին, ժամը 22.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի հարակից անտառից դեպի գյուղ է ընթանում փայտանյութով բեռնված առանց պետհամարանիշի «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը Դեբեդ գյուղում ստուգման է ենթարկել 28-ամյա Արթուր Ն.-ի «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցում հայտնաբերվել է մոտ 5 խմ փայտանյութ, ինչի համար վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ եւ հատարարել է, որ փայտանյութը նույն օրը, ժամը 15.00-ից  18.00-ն ընկած ժամանակահատվածում, պատրաստել է ինքը` Դեբեդ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատելով  2 ծառ:

Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: