Փետրվարի 3-ին, ժամը 02.20-ին, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենան Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի դիմաց  բախվել  է էլեկտրասյանը, ապա՝ խանութի պատին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: