Փետրվարի 2-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























