Մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ շաբաթ եւս մեկ միկրոավտոբուսային երթուղի փոխարինվել է ավտոբուսայինով:

Քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաեւ, որ փետրվարին քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված եւս 80 ավտոբուսով:

Նշենք, սակայն հասարակության շրջանում լուրջ դժգոհություն կա կապված միկրոավտոբուսային երթուղիները ավտոբուսայինով փոխարինելու հետ: Բանն այն է, որ ավտոբուսային երթուղու անցնելուց հետո ավտոբուսները գալիս են բավական ուշացումով, 20-30 րոպեն մեկ, որի հետեւանքով ավտոբուս բարձրանալը գրեթե անհնար է դառնում:

Խոսքը մասնավորապես, Նորքի 4-րդ զանգված գնացող 53 եւ 5 համարի երթուղիների մասին է: