Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հերթական խորհրդակցության ժամանակ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվարի ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 350 ընտանիք, 137 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Հանձնարարվել է հետեւողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:
Նշվել է, որ ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի բնակիչներին իրազեկելու նպատակով, առավել մատչելի ու տեսանելի վայրում այդ թվում նաեւ բազմաբնակարան շենքերում փակցվել են քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարները, իսկ սեփական տնատիրությունների բնակիչներին առաջիկա շաբաթվա ընթացքում կբաժանվեն նաեւ համապատասխան վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով այցեքարտեր:





























