2013 թվականին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա եւ այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների, տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացները նախատեսված է իրականացնել ուսուցման երկու ձեւով. առկա՝ Հայաստանում, մեկամսյա ժամկետում եւ հեռավար (on-line): Հեռավար վերապատրաստումը կիրականացվի առանձին առարկաների գծով` սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
2013թվականին վերապատրաստման շրջանակում իրականացվելու է վերապատրաստում վերապատրաստողների համար (Training of Trainers) «Տարրական ուսուցման մեթոդիկա եւ տարրական կրթության կազմակերպում» ծրագիրը, որին կարող են մասնակցել Հայաստանում ՀՀ ԿԳՆ ծրագրով առնվազն մեկ անգամ վերապատրաստումն անցած ուսուցիչներ,տեսուչներ,ուսուցչական աշխատանքի գնահատմանը մասնակցող եւ բարելավմանը նպաստող այլ պաշտոնյաներ:Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության վկայագրեր, ինչպես նաեւ ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր եւ այլ նյութեր: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական միջոցներով՝ սկսած 2000 թվականից: Մինչ օրս վերապատրաստվել է ավելի քան 640 սփյուռքահայ ուսուցիչ:





























