Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի նիստ, որի ընթացքում արծարծվել են հիմնադրամի ընթացիկ եւ հետագա աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը խորհրդի անդամներին է ներկայացրել հիմնադրամի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաեւ համայնքին վերաբերող որոշ վիճակագրական տվյալներ: Ի գիտություն են ընդունվել նրա զեկուցումները տարեկան ակադեմիական եւ գործառնական բյուջեի, «Լույս»-ի ուսանողների կրթաթոշակի ֆինանսավորման նոր աղբյուրների հայթայթման եւ ներդրողների հետ համագործակցության վերաբերյալ: Նիստում հաստատվել է խորհրդի հանդիպումների համար առաջարկվող ժամանակացույցը: