Տարեսկզբին Գերմանիան ցնցվեց տրանսպլանտոլոգիական սկանդալի պատճառով, Լեյպցիգի կլինիկայի բժիշկներն իրենց հիվանդներին ավելի ծանր ախտորոշումներ էին դնում, որ նրանց առաջ մղեն դոնորային երիկամի հերթում: Հայտնի չէ նման որոշումների պատճառը, կամ կոռուպցիան, կամ հիվանդների նկատմամբ անձնական կարեկցանքը, գրում Die Presse-ը:

Տնտեսական լրագրող Ռայներ Հանկը գրում է, որ կարեկցանքը հանգեցնում է նրան, որ արտոնություն է տրվում մտերիմներին:

Հոդվածի հեղինակ Շտեֆանի Կոմպաչերը, «օրգանիզմը սովորական ապրանք չէ»: Այդուհանդերձ, օրգանների առեւտուրը վաղուց է գնում. «ԱՀԿ գնահատականներով, ամեն տարի սեւ շուկայում վաճառում են մոտ 10 հազար օրգաններ: Դրանց մեծ մասը բերվում են Ասիայից եւ Հարավային Ամերիկայից, որտեղ հաճախ դրանք հանվում եւ փոխպատվաստվում են զզվելի պայմաններում: Օրգանների վաճառողների մաֆիան գործում է Եվրոպայում,  օրինակ` Կոսովոյում: Organ-Watch կազմակերպության տվյալներով, օրգանները հիմնականում բաժին է հասնում ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում ապրող հիվանդներին, որոնք մեկ երիկամի համար մի քանի տասնյակ հազար են վճարում:

Չնայած նրան, որ օրենքները ողջ աշխարհում խստանում են, իսկ պատիժները ծանրանում, կենսական օրգանների առեւտուրը հնարավոր չի լինում կանխել: Ավելի հաճախ ենք ականատես լինում այնպիսի դեպքերի, ինչ եղավ Չինաստանում մեկ տարի առաջ, երբ 17-ամյա պատանին վաճռեց երիկամը այֆոնի եւ պլանշետի դիմաց:

Հոդվածի հեղինակը նշում է, որ օրգանների առեւտուրը օրինական հիմունքների վրա է դրված Իրանում եւ այդ պատճառով այդ երկիրը չվերածվեց Պակիստանի, որտեղ աղքատները վաճառում են օրգանները եւ բժշկական ապահովագրություն չեն ստանում: Իրանում երիկամային բիզնեսը վերահսկում են պետական գործակալությունները, որոնք երաշխավորում են, որ գումարները կստանա հենց դոնորը: Գումարի մի մասը վճարում է պետությունը, մյուսը` գնորդը, ով վաճառողի հետ քննարկում է գինը:

1999 թվականից Իրանում դոնորական երիկամի համար պետք չէ հերթ կանգնել, մինչդեռ ԱՄՆ-ում 1999-ից հետո 30 հազար մարդ է մահացել երիկամների անբավարարության պատճառով: