Փետրվարի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում բախվել է կայանված ամբարձիչ ավտոմեքենայի հենակին, ինչի հետեւանքով ամբարձիչի հարթակին կանգնած եւ այդ պահին աշխատանք կատարող երկու տղամարդ վայր են ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























