«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի` ԱԺ-ում նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը մեկնաբանելով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը` «168 ժամի» հետ հարցազրույցում ասել է. ««Ես կարծում եմ` ոչ թե պետք է մեկնաբանել այդ երեւույթը, այլ արձանագրել փաստը, որ տեղի է ունեցել հրազենային կրակոց ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի վրա»: Իսագուլյանի համոզմամբ «անկախ գործողության դրդապատճառից (անձնական հողի վրա, կամ ինչ-ինչ ուժերի նախաձեռնությամբ)` գործողությունից տուժեց գործողության օբյեկտ Պարույր Հայրիկյանը, իսկ գործողությունն ուղղվեց (ուղղված էր) կոնկրետ անձի` հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու, գործողության սուբյեկտ Սերժ Սարգսյանի դեմ»»,- մեջբերում է «168 ժամը»: