Այսօր, ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կհաստատի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նոր կազմը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Խմբակցությունները ներկայացրել են հանձնաժողովի կազմում իրենց թեկնածուների անունները։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի կազմում լինելու է յոթ պատգամավոր, որից մեկական պատգամավոր՝ ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցություններից, երկու պատգամավոր՝ ՀՀԿ-ից։  Հաջողվեց պարզել, որ ԲՀԿ-ն վերահաստատել է Վահան Բաաբյանի մասնակցությունը, «Ժառանգությունը»՝ Զարուհի Փոստանջյանին։ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանին կփոխարինի Վահան Հովհաննիսյանը, ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանին փոխարինել է Լյուդմիլա Սարգսյանով։ ՀՀԿ-ն ետ է վերցրել իր փոխատեղումը՝Հովհաննես Սահակյանին կրկին փոխարինելով Դավիթ Հարությունյանով։ Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի երկրորդ մանդատը կվերցնի Կորյուն Նահապետյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»: