Մաշտոցի պողոտա 5 հասցեում «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի շինության վերակառուցման աշխատանքները փաստացի կասեցված են։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ժամանակի» հարցմանն ի պատասխան նման հայտարարություն են ուղարկել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից։
Թե ինչպե՞ս է Սամվել Ալեքսանյանը մինչ օրս արագ տեմպերով շարունակում Փակ շուկայի վերգետնյա երեսապատումը, պարզ չէ։ Հավանաբար Լֆիկն իր հերթական ապագա «Սիթին» քաղաքապետարանի աշխատակիցների աչքից կախարդական անտեսանելի շղարշով է սահմանազատել։ Իսկ որ Փակ շուկան վերածվում է «Սիթիի», կասկած չի հարուցում ոչ մի բանիմաց քաղաքացու մոտ։ Եվ այդ վանդալիզմը կատարվում է օրեր, ամիսներ շարունակ, օրը ցերեկով՝ մշակույթի նախարարության, ոստիկանության եւ մնացած պատասխանատուների աչքի առաջ»,- գրում է «Ժամանակը»։




























