Պաղեստինի ազգային լիազորված մարմնի  ղեկավար Մահմուդ Աբասը Կահիրեում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի բացման ընթացքում ելույթ ունենալիս շփոթվել եւ  Եգիպտոսի գործող նախագահին նրա նախորդի՝ գահընկեց Հոսնի Մուբարաքի (Մուհամեդ Հոսնի Սեյիդ Մուբարաք) անունով է կոչել : Պաղեստինյան առաջնորդի լեզվի սայթաքումը մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել:

«Շնորհակալություն եմ հայտնում նորին գերազանցություն Մուհամեդ Հոսնիին»,- այս խոսքերով է ելույթը սկսել Աբասը, սակայն իսկույն էլ հասկացել է սխալը եւ շտկել. «Նորին գերազանցություն Մուհամեդ Մուրսիին»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ լուրը իսկույն տարածվել է տեղի լրատվամիջոցներում: Գագաթաժողովի մասնակիցներն Աբասի խոսքերին հումորով են վերաբերվել, ոմանք ծիծաղել են: