Փետրվարի 6-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի-Խոր Վիրապ ճանապարհահատվածին հարակից ջրանցքն ավտոմեքենա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ չբացահայտված հանգամանքերում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին հարակից ոռոգման ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2109» մակնիշի 34 ՕՏ 766 համարանիշի ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 41-ամյա Ս. Տոնոյանը եւ ուղեւոր, 37-ամյա Ռ. Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից: