Փետրվարի 6-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքերում Մխչյան գյուղ տանող կամրջի վրա «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 22-ամյա Դ. Ջաշինյանը եւ ուղեւոր, 20-ամյա Վ. Թորոսյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ ուղեւորներ` 24-ամյա Ռ. Եղիազարյանը եւ 21-ամյա Ս. Զոհրաբյանը` Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:

Կատարել շարժիչի հովացման եւ ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: