Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը եւ այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարության հետ: Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լեւան Դոլիձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ հարցերն ու զարգացման հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների եւ հնարավոր զարգացումների շուրջ:

Հայաստանի ՊՆ բարձրաստիճան պատվիրակությանն ընդունել է նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Նույն օրը երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ դեսպանությունում կազմակեպված  ՀՀ զինված ուժերի կազմավորման 21 ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: