Փետրվարի 6-ին, ժամը 16.30-ին, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 102-րդ կմ-ին իրար են բախվել  «ԳԱԶ-3110» եւ «ՈւԱԶ-469»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: